Կանադայի նոր կառավարությունում կանանց եւ տղամարդկանց թիվը հավասար է

Կանադայի նոր կառավարությունում կանանց եւ տղամարդկանց թիվը հավասար է

Կանադաում ձեւավորվել է նոր կառավարություն՝ վարչապետությամբ Ջասթին Թրյուդոյի, որտեղ 36 նախարարների ուղիղ կեսը կանայք են, կեսը տղամարդիկ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հավելելով, որ նրանք արդեն հավատարմության երդում են տվել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդին, ով հանդիսանում է Կանադայի գլուխը։ Վարչապետ Թրյուդոն հայտարարել է, որ նոր կառավարությունը կենտրոնացնելու է ներքին խնդիրների լուծման, տնտեսությամբ ամրապնդման եւ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարելու հարցերի վրա։