«Թվիթերը» կարգելի պետական ԶԼՄ-ներին գովազդներ տեղադրել

«Թվիթերը» կարգելի պետական ԶԼՄ-ներին գովազդներ տեղադրել

«Թվիթերը» կարգելի պետական զանգվածային լրատվամիջոցներին տեղադրել գովազդներ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ նոր կարգի, պետական ԶԼՄ-ների օգտահաշիվները կարող են օգտագործվել որոշակի ինֆորմացիայի առաջմղման համար, եւ ոչ թե գովազդի։ Այս նորարարությունը չի գործի այն ԶԼՄ-ների համար, որոնք ֆինանսավորվում են հարկատուների փողերով, կամ հանդիսանում են անկախ հանրային ալիքներ։ «Թվիթերում» նշել են, որ այդ կերպ միայն փորձում են առողջ քննարկում ապահովել եւ բաց հասարակություն։ Չափորոշիչների համար օգտվելու են համաշխարհային մակարդակում հեղինակություն վայելող հանդեսների եւ կազմակերպությունների կարծիքներից։