Բայդենը շտապում է Ուկրաինային հատկացնել օգնության վերջին փաթեթը
ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է հրատապ կերպով Ուկրաինային տրամադրել աջակցության վերջին փաթեթը։ Այն կազմում է 6 միլիարդ դոլար։ Համաձայն Politico պարբերականի, Բայդենի վարչակազմում նկատվող շտապողականությունը պայմանավորված է նրանով, որ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը երդմնակալությունից հետո կարող է կրճատել Կիեւին հատկացվող օգնությունը։
Սովորաբար, այն բանից հետո, երբ հայտարարվում է օգնության մասին, ամիսներ են պահանջվում, որ հատկացված սպառազինությունները հասնեն Ուկրաինան։ Ուստիեւ հնարավոր է, որ այն, ինչ հատկացվելու է հիմա, Ուկրաինա հասնի արդեն Թրամփի նախագահության օրոք, իսկ նա կարող է դադարեցնել մատակարարումները, նախքան դրանք կհասնեն տեղ։
Կարծիքներ