«Կիլիկիա» երգը լսում, լացում էի, հետո հասկացա՝ ես ուր, Կիլիկիան ուր

«Կիլիկիա» երգը լսում, լացում էի, հետո հասկացա՝ ես ուր, Կիլիկիան ուր

Հայ ժողովուրդն այն փոքրաթիվ ազգերից է, որ հազարամյակների բովով անցնելով՝ այսօր պետականություն ունի։ Եվ ես հպարտ եմ, որ որպես քաղաքացի, որպես պատգամավոր իմ համեստ ավանդն եմ բերել էդ պետականության կայացման, զարգացման գործում: Այս մասին այսօր նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Մի հատ լավ զգացմունքային երգ կա՝ «Երթամ, հասնեմ զիմ Կիլիկիա», էդ երգը, որ լսում եք, ի՞նչ ասոցիացիաներ ունեք, օրինակ, երբ ես լսում էի պատանեկան, երիտասարդ տարիքում, լացում էի, բայց երբ մի քիչ մեծացա, ավելի ուսումնասիրեցի էդ դրվագները, հասկացա՝ բայց ես ինչի՞ համար եմ Կիլիկիայի համար լացում, ինչո՞ւ եմ անտեղի տեղը էներգիա ծախսում դրա վրա, Կիլիկիան ուր, ես ուր։ Վանը իմ պատմական հայրենիքն ա, Կարսն իմ պատմական հայրենիքն ա, Կիլիկիան իմ պատմական հայրենիքը չի։ Էն ժամանակ ձեր նման կրթված, զարգացած, ուժեղ տղերք թողեցին մեր հայրենիքը, գնացին ուրիշ տեղ, պետություն ստեղծեցին, բայց, փառք Աստծո, որ դուք չեք թողնում հայրենիքը և պայքարում եք իշխանության գալու համար, որպեսզի մեզ հեռացնեք իշխանությունից»,- ասել է նա: