Սկզբունքային փոփոխություն՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմում

Սկզբունքային փոփոխություն՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմում

Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել իր աշխատակազմի նոր կառուցվածքի մասին: Հրապարակված երկար ցուցակից ամենաուշագրավ տեղեկատվությունն այն է, որ Ալիեւը վերստին առանձնացրել է ռազմական հարցերով օգնականի պաշտոնը:

Այն կզբաղեցնի Մահեռամ Ալիեւը, որին նշանակումից առաջ շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում: Ավելի վաղ Ալիեւն ուներ իրավապահ մարմինների հետ աշխատանքների եւ ռազմական հարցերով օգնական: