Պատրաստվում են Ստամբուլում կայանալիք բանակցություններին 

Պատրաստվում են Ստամբուլում կայանալիք բանակցություններին 

Ռուսական կողմը շարունակում է ուկրաինական կարգավորման հարցով՝ առաջիկա հինգշաբթի՝ մայիսի 15-ին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայանալիք բանակցություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ռուսական կողմը շարունակում է պատրաստվել բանակցություններին, որոնք պետք է անցկացվեն հինգշաբթի։ Դեռեւս մեկնաբանելու այլ բան չունենք»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Նա հավելել է միայն, որ Կրեմլը առաջիկայում կներկայացնի, թե ովքեր են մասնակցելու Ստամբուլյան բանակցություններին ռուսական պատվիրակության կազմում, հենց որ նախագահ Պուտինը դա համարի պատեհ։