Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Ժնեւում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։ Այս մասին թվիթերյան գրառում է կատարել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան։

Հանդիպմանը մասնակցել են Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շեֆերը։ Հիշեցնենք, որ Ժնեւում կայանալու է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ Ղարաբաղյան կարգավորման օրակարգով։