Ամուսնությունը բաղկացած է 7 փուլից

Ամուսնությունը բաղկացած է 7 փուլից

Կոնֆետ-բուկետային փուլ

Քաղցրավենիքային շրջանը տևում է մոտ 18 ամիս: Տղամարդիկ և կանայք երբ սիրահարվում են, նրանց մոտ արտադրվում է հորմոն, որն օգնում է նրանց աշխարհը տեսնել ավելի վառ գույներով:

Այդ ժամանակահատվածում նրանց մոտ ամեն ինչ այլ է, կարծես թմրանյութի ազդեցության տակ լինեն:

Այդ ընթացքում պետք չէ ճակատագրական որոշումներ կայացնել, չէ որ վաղ թե ուշ այդ զգացմունքներն անցնելու են և ամեն ինչ իր տեղն է ընկնելու:

Գերհագեցվածության փուլ

Այս ժամանակահատվածում դուք սկսում եք սթափ նայել ձեր եւ ձեր զուգընկերոջ հարաբերություններին, զգացմունքների ծովը դադարում է, դուք սկսում եք ձեզ ավելի անկաշկանդ ու բնական պահել:

Զզվшնքի փուլ

Ցանկացած երկարատև հարաբերության ժամանակ հնարավոր չէ խուսափել զզվшնքի փուլից: Վեճերն ու միմյանց թերությունների բացահայտումները բնորոշ են այս փուլին: Ձեզ թվում է, թե այդ ամենից պրծնելու լավագույն տարբերակը բաժանումն է:

Համբերության փուլ

Այս փուլում զույգերն  իմաստություն են ձեռք բերում։ Վիճաբանություններն  արդեն չեն կրում  դրամատիկ բնույթ, քանի որ երկուսն էլ գիտեն, որ վեճը ավարտվում է, իսկ հարաբերությունները պետք է շարունակել։

Պարտքի կամ հարգանքի փուլ

Սա իսկական սիրո առաջին փուլն է, քանի որ մինչ այդ սերը դեռ չի եղել ։ Զույգերը սկսում են հասկանալ իրենց պարտականությունները ՝ մտածելով ոչ թե այն մասին, թե ինչ է պարտավոր սիրելին, այլ այն մասին, թե ինչ կարող է անել և տալ իր սիրելիին:

Ընկերության փուլ

Այս փուլում զույգեն իրար շատ մտերմիկ են: Նրանք իրար անչափ վստահում են, ինչպես շատ մոտիկ ընկերներ: Ընկերության փուլը տանում է դեպի սիրո:

Իրական սիրո փուլ

Իրական սերը գալիս է շատ երկար ժամանակ՝ միասին անցնելով  կյանքի բարդ փուլերով և իրավիճակներով:  Իրական, չափահաս սիրո համար մարդը հասունանում է՝ հրաժարվելով եսասիրությունից և նախապաշարմունքներից: