Կորոնավիրուսի պատճառով Իտալիայում բուժքույրն ինքնասպան է եղել

Կորոնավիրուսի պատճառով Իտալիայում բուժքույրն ինքնասպան է եղել

Իտալիայում 34-ամյա բուժքույր Դանիելա Տրեցին ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրա մոտ կա կորոնավիրուս։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Տրեցին Լոմբարդիայի հիվանդանոցներից մեկում օգնել է կորոնավիրուսով հիվանդներին։ Գործընկերները ներկայացրել են, որ Տրեցցին տառապել է ուժեղ սթրեսից եւ մտածել է, որ հենց ինքն է տարածել կորոնավիրուսը Լոմբարդիայի Մոնց քաղաքի հիվանդանոցում։

Իտալիայի Բուժքույրերի ազգային ֆեդերացիան այս առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ ակնհայտ է, թե ինչ սթրեսային վիճակի մեջ են գտնվում բուժաշխատողները եւ մասնավորապես՝ բուժքույրերը Իտալիայում։