Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 64 հազարը

Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 64 հազարը

Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 199-ով։ Վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 64 003 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 51 902 մարդ։ Համավարակի ողջ ընթացքում մահացել է 436 մարդ։ Մեկ օրում մահացության թիվը յոթ է։

Հուլիսի 7-ին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտ 11,8 միլիոն է։ Մահացությունների ընդհանուր թիվը մոտ 541 հազար է, առողջացածների ընդհանուր թիվը՝ մոտ 6,8 միլիոն։ Վարակման ցուցանիշով առաջատար են՝ ԱՄՆ-ն, Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը եւ Պերուն։