«Ռեալում» Յովիչի ապագան հարցականի տակ է

«Ռեալում» Յովիչի ապագան հարցականի տակ է

Ինչպես հայտնի է, Լուկա Յովիչը  այս տարվա հուլիսի 4-ին գերմանական «Այնթրախտից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Մադրիդում ֆուտբոլիստի հետ մեծ հույսեր էին կապում, ինչ համար էլ «Ռեալը» ձեռք բերեց ֆուտբոլիստին։

Իսպանական Marca-ի տեղեկություններով, Լուկա Յովիչի ապագան «Ռեալում» այլևս հարցականի տակ է։ Բանն այն է, որ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մարզումների ժամանակ մշտապես փորձել է ֆուտբոլիստի համար հնարավորինս հարմար դիրք ընտրել, ինչը սակայն այդպես էլ չի հաջողվել։ 

Ըստ աղբյուրի՝ բացի այս, Յովիչի խաղն առհասարակ սկսել է չտպավորել Զինեդին Զիդանին։ Լուրեր են շրջանառվում, որ այս պահին Արքայական ակումբը տարբերակներ է փնտրում Յովիչին մեկ մրցաշրջանով այլ ակումբի վարձավճարով հանձնելու համար։