66-ամյա տղամարդուն ձերբակալել են Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով 

66-ամյա տղամարդուն ձերբակալել են Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով 

Լեհաստանում այդ երկրի Ներքին անվտանգության գործակալությունը ձերբակալել է 66-ամյա մի քաղաքացու, ով կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսական գործունեություն ծավալելու մեջ։

Համաձայն լեհական մամուլում հրապարակված տեղեկատվության, իրավապահների կողմից հավաքված ապացույցներն ու պրոցեսուալ գործողությունների արդյունքները, որոնք իրականացվել են քննության ընթացքում, հիմք են տալիս կասկածելու Լեհաստանի քաղաքացի հանդիսացող 66-ամյա տղամարդուն Ռուսաստանի օգտին լրտեսական գործունեություն ծավալելու մեջ։ Տվյալ տղամարդը գործել է  ի վնաս Լեհաստանի շահերի։ Հայտնի է, որ ձերբակալվածը չի ընդունել մեղքը։ Եթե դատարանը մեղադրական որոշում կայացնի, ապա նրան սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում։