Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 473-ի

Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 473-ի

Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 473-ի։ Այս մասին հայտնում է չինական Կենտրոնական հեռուստատեսությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր 440 հիվանդի մասին։ Վիրուսով հիվանդացության դեպքեր ֆիքսվել են Չինաստանի քսանհինգ նահանգներում եւ քաղաքներում։ Նշենք, որ վիրուսի բռնկումը եղել է անցյալ տարեվերջին չինական Ուհանում։ Կան նաեւ վիրուսից մահացածներ։