Երեխաները պահմտոցի խաղալիս դիակ են գտել

Երեխաները պահմտոցի խաղալիս դիակ են գտել

ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ-Վեսթ քաղաքում երեխաները պահմտոցի խաղալիս դիակ են գտել՝ տեղի բնակելի համալիրներից մեկում։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Տեղի ոստիկանության փոխանցմամբ, դիակը հայտնաբերվել է Park at Bellevue համալիրում։

Բնակիչները անհապաղ ահազանգել են ոստիկանություն։ Իրավապահները ժամանել են դեպքի վայր, սկսել դիակի ինքնության պարզման գործողություններ։ Հարուցվել է քրեական գործ։ Դիակի ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։