Սա քարոզչություն է՝ թիրախը շեղելու ամենապարզ եղանակով

Մի պարզ օրինակ, թե ինչպես է աշխատում քարոզչամեքենան և ինչպես եք դուք դառնում դրա ուղեւորը՝ գուցե անգամ առանց նկատելու։
Երեկ «Առաջին ալիքի» եթերում «2 աստղ» հաղորդումն էր։ Առաջինի Ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր Անի Արզումանյանի և Ռոբերտ Քոլոյանի ելույթից մի հատված։ Դրանից հետո Ստյոպա Սաֆարյանը կիսվոււմ է այդ տեսանյութով իր էջում՝ բացասական մեկնաբանությամբ։
Եվ հենց այդ պահից սկսվեց բորշը։)) Բոլորը սկսեցին քննադատել թե ելույթը, եւ թե Առաջին ալիքին, այն եթերում ցուցադրելու համար։
Խնդրեմ՝ շարունակեք քննարկել ժամանցային հաղորդման անշառ ելույթը, որտեղ մարդիկ պարզապես նմանակում էին Ինգայի և Անուշի Եվրատեսիլյան ելույթը։
Քննադատեք Առաջին ալիքին, դա եթեր հեռարձակելու համար ։
Մոռանալով Առաջին ալիքի մեծ մեղքերի մասին՝ արցախատյացության քարոզը և Փաշինյանի անձնական ալիք լինելը։
Սա քարոզչություն է՝ թիրախը շեղելու ամենապարզ եղանակով։
Հա մեկ էլ չսպասեք, որ ձեզ դուր գալու համար ես փոխելու եմ իմ կարծիքը.. )) Ես էն եմ ինչ կամ, ես ինձ չեմ խաղում։
Կիրանցի Գոհար Վարդանյան
Կարծիքներ