Եղբայրնե՛ր, թույլ մի տվեք Ադրբեջանի կառավարությանը այսպես վարվել զինվորների հետ

Եղբայրնե՛ր, թույլ մի տվեք Ադրբեջանի կառավարությանը այսպես վարվել զինվորների հետ

Վերադարձել եմ թվիթեր ասելու, որ այն ինչ տեսա այս տեսանյութում, անմարդկային է։ Խոզերը ուտում են ադրբեջանցի զինվորներին։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է «Յենի Մալատյասպորի» հարձակվող Ումուտ Բուլուտը՝  արձագանքելով  համացանցում մեծ տարածում գտած տեսանյութին, որում ադրբեջանցի զինվորների դիերը դառնում են վայրի խոզերի բաժին։

«Եղբայրնե՛ր, թույլ մի տվեք Ադրբեջանի կառավարությանը այսպես վարվել զինվորների հետ»,-գրել է Թուրքիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը։