Նվարդ Վարդանյանն ազատվել է պաշտոնից

Նվարդ Վարդանյանն ազատվել է պաշտոնից

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հունվարի 13-ին հրաման է ստորագրել՝ Նվարդ Վարդանյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետով, ինչպես նաև hիմք ընդունելով Ն. Վարդանյանի դիմումը.

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ (ծածկագիր՝ 12-Ղ2-1) Նվարդ Մովսեսի Վարդանյանի լիազորությունները 2023 թվականի հունվարի 16-ից դադարեցնել։

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել վերջնահաշվարկի կատարումը»,-նշվում է հրամանում: