Գոգյանը լավ հարցազրույց տվողներից չէ. արձագանք վարչապետին

Գոգյանը լավ հարցազրույց տվողներից չէ. արձագանք վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ հարցին, որ պետական կառավարման համակարգից հեռանում են արդյունավետ աշխատող կադրերը, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում արտահոսքը կասեցնելու համար: Նա ասաց.
«Ասում են՝ արդյունավետ աշխատանքով աչքի ընկնող կադրեր են հեռանում: Չկա այդպիսի բան, ո՞վ է աշխատանքի արդյունավետությունը գնահատում: Ես չեմ ասում, որ բոլոր հեռացողներն անարդյունավետ են, բայց եթե ես որպես վարչապետ տեսնեմ… Շատ դեպքեր կան, որ այսօր գրում են՝ կադրերի արտահոսք: Իսկ ո՞վ է ասել, որ մենք չենք որոշել, որ այդ կադրերը պետք է արտահոսեն ու հեռանան: Պարտադիր պետք է ինչ-որ մեծ պատմություններ դարձնենք, որ այդպես արձանագրվի՞: Բայց կարող են եզակի դեպքեր լինել, ընդգծում եմ, եզակի, որ այդտեղ գուցե մտածելու ինչ-որ բան կա, այդ մարդկանց այլ առաջարկ գուցե արվի, եթե նրանք համաձայնեն: Լավ հարցազրույց տալը դեռ չի նշանակում, որ նրանք լավ են աշխատել»: 2 օր առաջ հրաժարականի դիմում ներկայացրած, ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանից «Հրապարակը» փորձեց հետաքրքրվել, թե արդյոք ինքը լավ հարցազրույց տվող, բայց վատ աշխատող կադրերից է.

-Պարոն Գոգյան, Դուք լավ հարցազրույց տվո՞ղ եք։

-Ոչ։

-Ձեզ ասե՞լ են դիմում գրեք։

-Ոչ։

- Դուք արդյունավետ աշխատո՞ւմ եք։

- Եղած պայմաններում այո, բայց կարող էր ավելի լավ լինել։

-Մամուլի հարցերին պատասխանելուց երբևէ հրաժարվե՞լ եք։

- Մեկ անգամ։

-Իսկ ինչու՞ եք մերժել։

-Իրենք էլ այդ հարցը տվեցին ու իրենց բացատրեցի, հասկացան։