Յուրաքանչյուր կուսակցության/դաշինքի անունով կլինի առանձին քվեաթերթիկ. Մուկուչյան (տեսանյութ)

Յուրաքանչյուր կուսակցության/դաշինքի անունով կլինի առանձին քվեաթերթիկ. Մուկուչյան (տեսանյութ)

Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակացույցը: Ընդունեց մի շարք որոշումներ, որոնցով, ըստ Էության, հաստատեց Ազգային ժողովի ընդունած փոփոխությունների կիրառումը ԿԸՀ-ի կողմից:

Լրագրողների հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ հիմնական փոփոխություններից է քվեարկության կարգի փոփոխությունը: Ըստ այդմ, ընտրատեղամասում ընտրությանը մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն/կուսակցությունների դաշինք կունենա առանձին քվեաթերթիկ, որոնցից յուրաքանչյուրը կունենա իր առանձին համարը:

Մանրամասն` տեսանյութում