Սուսաննա Մուրադյանը հերքում է

Սուսաննա Մուրադյանը հերքում է

«Ժառանգություն» կուսակցության հնաբնակներից Հովսեփ Խուրշուդյանը բնական է համարում, որ  քաղաքական ուժերը թուլացան Ազգային ժողովի ընտրություններից հետո։ Ասում է. «Հեղափոխությունից հետո բոլոր կուսակցություններն էլ բացի մեկից թույալացան՝ անկախ նրանից  աջակցեցին հեղափոխությանը, թե ոչ։ Ուժեղացավ միայն այն կուսակցությունը, որին պաշտոնապես ղեկավարում էր հեղափոխության առաջնորդը։ Սա անխուսափելի  էր և իր առաջնորդությամբ գծված խորհդարանը ևս մեկ քայլ էր դեպի միակուսակցականացում։

Ես բացասական եմ գնահատում, որ չընդգրկվեցին նաև այլ կուսակցություններ՝ լայն կոլաիցիայի ձևով՝ ժողովրդավարական ուժերի, որոնք մասնակցել են հեղափոխությանը։ Բայց ես կարծում եմ, որ կամաց-կամաց, երբ էյֆորիան կանցնի և ժողովուրդն ընտրություններին կմասնակցի ավելի կշռադատված և սառը մոտեցումներով, նաև Կուսակցությունների մասին օրենքի ընդունումից հետո,  հուսով եմ, որ կուսակցացական համակարգը կվերականգնվի, առողջ կուսակցությունները նորից իրեց տեղը կգտնեն ԱԺ-ում և նորից ակտիվ քաղաքական դերակատարություն կստանձնեն»,-ասում է  Հովսեփ Խուրշուդյանը։

Յուրաքանչյուր հարցի հետ կապված իմքայլականներն ասում են , որ ժողովրդի 73 տոկոս  ձայն ստացած իշխանություն են, և թեև չի շարունակվում բայց, իմաստն այն է, որ իրենեց որոշումները լեգիտիմ են և անսխալական։ Այդ դիտարկմանն ի պատասխան՝ Խուրշուդյանն ասաց, որ ասվածը մեկը մյուսին չի հակասում։  «Այո, լեգիտիմ են, դա փաստ է, բայց անսխալական չեն և եթե լեիգիտիմ են դեռ չի նշանակում, որ անսխալական են»,-ասում է «Ժառանգության» անդամը։

Հ․Գ․ Հիշեցնենք, որ Հովսեփ Խուրշուդյանի անունը  վերջին մի քանի օրերին համացանցում ակտիվ քննարկվում էր սեքս-սկանդալի համատեքստում։ Իբրև թե «Ժառանգության» անդամ Սուսաննա Մուրադյանը կուսակցությունից հեռանալու դիմում է գրել գրասենյակում անպարկեշտ տեսարանի ականատես դառնալով։ Ինքը Խուրշուդյանը ևս այդ թեմային անդրադարձել էր՝ գրելով, որ քիչ ուշադրություն է դարձնում իր սեռական օրգաներից կախվելուն ու իրեն «մարտնչող գոմիկ» որակելուն։

Ամեն դեպքում, Սուսաննա Մուրադյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ կուսակցությունից հեռանալու որոշում է կայացրել, առավել ևս նման դեպք է տեղի ունեցել։