Չպետք է թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի. Մերկել

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը «իր շատ հավասարակշռված որոշումներով ցույց տվեց», թե ինչպիսի օգնություն պետք է ցուցաբերվի Ուկրաինային, ինչ զենք պետք է մատակարարվի նրան։
Այս մասին Die Zeit թերթի կազմակերպած միջոցառման ժամանակ հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը։
Մերկելի խոսքով, Բայդենի շնորհիվ Կիևի գործընկերները կարող են աջակցել Ուկրաինային, «որպեսզի նա մնա ինքնիշխան ժողովրդավարական պետություն և որպեսզի Ռուսաստանը չհաղթի այս պատերազմում», բայց միևնույն ժամանակ «գործել զգուշությամբ»։
Գերմանիայի կառավարության նախկին ղեկավարի պնդմամբ, ինքը հասկանում է ներկայիս կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Ուկրաինային Taurus թեւավոր հրթիռներ մատակարարելուց հրաժարվելը. «Կարծում եմ՝ դրա համար կան որոշակի պատճառներ»:
Նշենք, որ Taurus-ն ունի մինչև 500 կմ հեռահարություն: Այն արձակվում է ինքնաթիռից և ունակ է զարգացնել մինչև 900 կմ/ժ արագություն։ Կարող է տեղափոխել մինչև 480 կգ օգտակար բեռ: Կիևն այդ հրթիռները Գերմանիայից խնդրել էր դեռևս 2023 թվականի մայիսին։ Շոլցը բազմիցս հրաժարվել է դրանք Ուկրաինային հանձնել՝ վախենալով Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտությունից:
Կարծիքներ