Միրգ-բանջարեղենի կողքին աղբանոց է. լուսանկարներ

Արարատ քաղաքի Չարենցի 1 հասցեի շենքի բակում գարշահոտություն է տարածվել։ Այս մասին մեզ ահազանգել են տարածքի բնակիչներից։
Ըստ նրանց` ճանճեր եւ այլ միջատներ են հավաքվում աղբի վրա, չեն կարողանում անգամ այդ տարածքով անցնել։
Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ կուտակած աղբից մի քանի մետր այն կողմ փոքրիկ շուկա է, որտեղ վաճառում են միրգ-բանջարեղեն։
Նա նաեւ դժվարացավ ասել, թե ինչու քաղաքապետարանը չի մաքրում այդ տարածքը։
Կարծիքներ