Դոնալդ Թրամփը կմասնակից ընդդեմ աբորտների՝ երթին

Դոնալդ Թրամփը կմասնակից ընդդեմ աբորտների՝ երթին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մասնակցել ընդդեմ աբորտների երթին, որը տեղի է ունենալու հունվարի 24-ին՝ Վաշինգտոնում։ Ինչպես հայտնում է «Корреспондент.net» պարբերականը, այս մասին իր թվիթերյան էջում գրել է Թրամփի խոսնակ Ստեֆանի Գրիշեմը։ Նա կլինի ԱՄՆ առաջին նախագահը, ով կմասնակցի այդ միջոցառմանը։ «Հանուն կյանքի երթը» ամեն տարի հավաքում է աբորտի դեմ պայքարողների, ովքեր հիմնականում հանդիսանում են ամերիկյան հասարակության պահպանողական եւ կրոնական շերտերի ներկայացուցիչները։ Երթը տեղի է ունենում այն օրը, երբ 1973 թվականին ԱՄՆ Գերագույն դատարանը օրինականացրել է աբորտները։