ԱՄՆ-ն արտաքսում է նախկին ԽՍՀՄ-ից ներգաղթածներին. հայերին վերաբերվու՞մ է

ԱՄՆ-ն արտաքսում է նախկին ԽՍՀՄ-ից ներգաղթածներին. հայերին վերաբերվու՞մ է

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սահմանապահները հրահանգ են ստացել անհապաղ արտաքսել նախկին ԽՍՀՄ մի քանի երկրներից հայտնաբերված անօրինական ներգաղթյալներին։ Խոսքը Վրաստանի, Մոլդովայի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի մասին է։ Այս մասին հայտնում է The New York Post-ը՝ հղում անելով ներքին շրջաբերական-փաստաթղթին։

Մյուսները, ովքեր ապօրինի հատել են սահմանը, կարող են ազատ արձակվել ԱՄՆ-ում դատավարության ժամկետով, սակայն նրանք չեն կարողանա ապաստան խնդրել, ասվում է փաստաթղթում։ Այս մասին NYP-ին հայտնել է նաև սահմանապահ ծառայության աղբյուրը։

Մաքսային և սահմանային պաշտպանությունը Fox News-ի հետ զրույցում հաստատել է, որ հրամանը վերաբերում է միայն Սան Դիեգոյի հատվածին, որը ներկայումս անօրինական միգրացիայի համար ամենածանրաբեռնված տարածքն է:
Նրանք, ովքեր ունեն «ողջամիտ մտավախություն» ՝ կապված իրենց հայրենիք վերադառնելու հետ, ներառյալ՝ Մեքսիկան և այլ երկրներ, որոնց հետ Միացյալ Նահանգները համաձայնագիր ունի արտաքսման մասին, կարող են նաև ազատ արձակվել դատարանի որոշմամբ, նշում է NYP-ն: Նրանց թույլ չի տրվի նաև ապաստանի խնդրանքով դիմել։

Այս հրահանգները գալիս են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գործադիր հրամանի ֆոնին, որն արգելում է անօրինական ներգաղթյալներին ապաստան խնդրել ԱՄՆ-ում։ Փաստաթղթի համաձայն՝ նրանք արագացված կարգով կարտաքսվեն իրենց ծագման երկրներ։