Մայք Պոմպեոն Աֆղանստանի բնակիչներին խորհուրդ է տվել օգտվել հաշտության ընձեռած հնարավորություններից

Մայք Պոմպեոն Աֆղանստանի բնակիչներին խորհուրդ է տվել օգտվել հաշտության ընձեռած հնարավորություններից

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Աֆղանստանի բնակիչներին օգտվել այն հնարավորություններից, որոնք ստեղծվել են թալիբների հետ հաշտության շնորհիվ, եւ հասնել քաղաքական կարգավորման։

«Տասնամյակներ տեւած հակամարտությունից հետո մենք թալիբների հետ եկել ենք փոխհասկացողության Աֆղանստանում բռնության էական կրճատման անհրաժեշտության հարցի շուրջ։ Սա կարեւոր քայլ է խաղաղության երկարատեւ ճանապարհին եւ ես կոչ եմ անում բոլոր աֆղանստանցիներին օգտվել այս հնարավորությունից»,- մասնավորապես ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։