Մարսելում քննարկել են Արցախի ապագան

Մարսելում քննարկել են Արցախի ապագան

Հայ դատի ամառային համալսարան անվան ներքո Մարսելում անցկացվել է եռօրյա համաժողով, որին մասնակցել են ինչպես ՀՅԴ ղեկավար կազմից ներկայացուցիչներ, այնպես էլ հայ եւ ֆրանսիացի փորձագետներ, խմբագիրներ, վերլուծաբաններ, Արցախը ներկայացնող նախկին պաշտոնյաներ։ Քննարկվել են ներկայում հայության համար կարեւորություն ներկայացնող այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ Հայաստանի ռազմավարական դաշինքները, պանթյուրքիզմն ու հայկական մշակութային հետքի մեկդարյա ոչնչացումը, ինչպիսի ապագա է սպասվում Արցախին, Հայկական սփյուռք՝ իրավունքներ եւ պարտականություններ։ Ներկայացվել է նաեւ Արման Այվազյանի «Քարեր» կարճամետրաժ կինոնկարը։

Ուշագրավ է, որ Ֆրանսիայի պաշտոնական շրջանակներից ոչ ոք չի հրավիրվել։ Ներկա են եղել ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը եւ ուրիշներ։