20-րդ դարի ամերիկյան գանգստերները․ ովքեր են եղել նրանք․ մաս 2-րդ
Ջո Ադոնիս - Լեգենդար Լակի Լուչիանոյի գործակիցն ու օգնականն է եղել, ում հրամանով մասնակցել է Ջո Մեսերիի սպանությանը։ Բացի վարձու սպանություններից, Ադոնիսը /իսկական անունը՝ Ջովաննի Դոտո/ զբաղվել է նաեւ ռեկետով, խաղային բիզնեսում, սպիրտային խմիչքների մաքսանենգությամբ, մարմնավաճառությամբ, գլխավորել Նյու Յորքյան Մանհեթենի ամենահզոր հանցախումբը՝ Բրոդվեյան խմբավորումը։ Չնայած այն ահռելի թվով հանցագործություններին, որոնք նա կատարել է, Ադոնիսը երկար ժամանակ կարողացել է խույս տալ ձերբակալությունից եւ ճաղերի հետեւում հայտնվել է միայն 51 թվականին։ Նրան դրանից հետո արտաքսում են Միացյալ Նահանգներից, ապացուցելով, որ ծնվել է Իտալիայում եւ հետեւաբար, երբեք ամերիկյան քաղաքացիություն չի ունեցել։ Իտալիայի Միլան քաղաքում էլ մահանում է Ջովաննի Դոտոն կամ Ջո Ադոնիսը, երբ ոստիկանական հարցաքննության ժամանակ նրա մոտ սրտի կանգ է տեղի ունենում։ Նա Լակի Լուչիանոյից տասը տարի ավել է ապրում եւ վախճանվում 71 թվականի աշնանը։
Լակի Լուչիանո – Համաշխարհային հանցաշխարհի լեգենդն է համարվում։ Եղել է չափազանց խորամանկ, անսկզբունք եւ նենգ հանցագործ, ով Միացյալ Նահանգներում կազմակերպված հանցավորության հիմնադիրն է հանդիսանում։ Ստեղծել է մինչեւ հիմա էլ դեռ գործող Ջենովեզե հանցավոր կլանի։ Առաջին անգամ բանտում հայտնվել է 1916 թվականին, որից հետո վերջնականապես ընտրում է հանցագործի կյանքը։ Մաֆիայի շարքային անդամի երկարատեւ եւ դրամատիկ ուղի է անցել, հասնելով մինչեւ հանցախմբի ղեկավարի եւ մակարդակի եւ դարձել այդ աշխարհում ռեֆորմատոր։ Իր «Լակի» կամ «Բախտավոր» մականունը վաստակել է, երբ կարողացել է մրցակից բանդայի հարձակումից հետո ողջ մնալ, որոնք առեւանգել են գանգստերին, տարել մի խուլ վայր եւ ծեծել այնքան որ հասցրել են մահվան դուռը։ Դրանից հետո նա մշտապես առաջինն է նախահարձակ եղել՝ թշնամիներին փրկվելու հնարավորություն չտալով։ Օգնել է ամերիկյան զորքերին հաջող ռազմական օպերացիա իրականացնել Սիցիլիայում ինչի համար արժանացել է համաներման եւ արտաքսվել Միացյալ Նահանգներից։ Հաստատվել է Իտալիայում եւ մահացել բնական մահով՝ 1962 թվականին, հանգամանք, որ գանգստերական աշխարհում եզակի երեւույթ էր համարվում։
Կարծիքներ