Վենետիկում հայտարարվել է արտակարգ դրություն

Վենետիկում հայտարարվել է արտակարգ դրություն

Իտալիայի կառավարությունը դիտարկում է Վենետիկին քսան միլիոն եվրո հատկացնելու հնարավորությունը՝ հեղեղումների հետեւանքները հաղթահարելու համար։ Այս մասին հայտնում է «ԱՆՍԱ» լրատվական գործակալությունը։

Միաժամանակ նաեւ քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն, որի մասին հատուկ հրամանագիրը ընդունվել է կառավարության կողմից։ Նշենք, որ քաղաքը հեղեղվել է «բարձր ջրի» պատճառով։ Ջուրը վնասել է նաեւ հայկական Սուրբ Ղազար կղզին։ Վնասվել են նաեւ պատմաճարտարապետական այլ կառույցներ։