Ովքե՞ր են պատասխանատու բանակում տեղի ունեցող սպանությունների համար (տեսանյութ)

Ովքե՞ր են պատասխանատու բանակում տեղի ունեցող սպանությունների համար (տեսանյութ)

ԱԺ-ում բանակում տեղի ունեցող մահերի թեմայով հրավիրված փակ նիստից հետո ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ` պատասխանելով մեր հարցերին:

Hraparak.am-ը երկու հարց ուղղեց պարոն Դավթյանին: Նախ հետաքրքրվեցինք` ովքե՞ր են, ի վերջո, պատասխանատու վերջին մեկուկես ամսում բանակում տեղի ունեցած մահերի համար, որոնցից մի քանիսը, նախնական վարկածով, սպանություններ և ինքնասպանություններ են: 

Երկրորդ, պարզե՞լ են, թե այս տարի գրանցված 13 մահերից որը ի՞նչ հանգամանքում է եղել, արդյոք պատճառը քրեական ենթամշակույթի առկայությո՞ւնն է բանակում, ինչի մասին այդքան խոսում է վարչապետը: Նաև տեսակետ կա, որ երկրում, հասարակության ներսում տիրող ատելության մթնոլորտը տեղափոխվել է նաև բանակ:

Դավթյանը հստակ պատասխաններ չտվեց, միայն ասաց, որ յուրաքանչյուր դեպքով կատարվում է քննություն: 

Մանրամասն` տեսանյութում։