«Հրապարակին» դատի տված փաստաբանին զրկել են լիցենզիայից 

«Հրապարակին» դատի տված փաստաբանին զրկել են լիցենզիայից 

Հայտնի փաստաբան Արթուր Գրիգորյանին Փաստաբանների պալատի խորհուրդը զրկել է լիցենզիայից։ Մենք տեղեկացանք, որ լիցենզիայից զրկելու պատճառ է հանդիսացել ԱՄՆ-ից եկած մի կնոջ բողոքը։ Պարզվում է, որ կինը, երբ դեռ ԱՄՆ-ում է եղել, Արթուր Գրիգորյանը նրա հետ պայմանագիր է կնքել, որ զբաղվելու է նրա գործով, սակայն դատական նիստերի չի ներկայացել եւ գործը տանուլ է տվել։ Արթուր Գրիգորյանի դեմ մի քանի կարգապահական վարույթ է հարուցված եղել, ինչն էլ հիմքերից մեկն է հանդիսացել զրկել լիցենզիայից։ 

Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանը տարիներ առաջ «Հրապարակի» դեմ դատական հայց էր ներկայացրել՝ իրեն զրպարտելու հիմքով։ Մինչդեռ մենք ընդամենը ներկայացրել էինք այն բողոքները, որոնք կային փաստաբանից եւ որոնց հիման վրա եզրակացրել էինք, որ նա անբարեխիղճ է։ Կյանքը ցույց տվեց, որ մեր հրապարակումն արդարացի էր, իսկ դատական հայցը, որի քննությունը տեւեց մեկ տարուց ավելի, անարդար եւ անհիմն։