Ղարաբաղում պայմաններ են ստեղծվում խաղաղ կյանքի համար․ Վլադիմիր Պուտին

Ղարաբաղում պայմաններ են ստեղծվում խաղաղ կյանքի համար․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում այսօր մեկնարկած Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղում այժմ ստեղծվում են պայմաններ՝ խաղաղ կյանքի համար։ Պուտինը նաեւ հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կընդունվեն որոշումներ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման համար, ինչը կստեղծի հնարավորություններ ԼՂ վերածնունդի համար։

Պուտինը նաեւ խոսել է եռակողմ հանձնաժողովի մասին, նկատելով, որ գործադրվող ջանքերի նպատակն այն է, որպեսզի ստեղծվեն պայմաններ ռեգիոնի վերածննդի համար, որպեսզի մարդիկ կարողանան իրենց զգալ անվտանգ ու ապահով, նորմալ կերպով զբաղվել տնտեսվարությամբ, զարգացնել տնտեսությունը, ինչը դրականորեն կազդի երկու երկրների քաղաքացիների կենսամակարդակի վրա։