Քրեակատարողական ծառայության նոր պետը իմքայլական է․ ով է նա

Քրեակատարողական ծառայության նոր պետը իմքայլական է․ ով է նա

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը այսօր Քրեակատարողական ծառայության աշխատակիցներին ներկայացրեց ՔԿԾ նորանշանակ պետ Սերգեյ Ատոմյանին։ 

Ներկայացնում ենք Ատոմյանի կենսագրությունը․

Ծնվել է 1986 թվականի հուլիսի 6-ին Արարատի մարզի Դվին գյուղում։ 2004-2006 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում։ 2010 թվականինն ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2017 թվականին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան։ 2012-2014 թվականներին աշխատել է ՀՀ ոստիկանության Արմավիրի վարչության, այնուհետև՝ Արարատի մարզային քննչական վարչության քննիչ։ 2014-2018 թվականներին աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ։ Արդարադատության առաջին դասի խորհրդական, կապիտան է։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։

Նշենք, որ Քրեակատարողական ծառայության նախկին պետ Արթուր Գոյունյանն վերջերս ազատվեց պաշտոնից, նա ժամանակավոր պաշտոնակատար էր։ Գոյունյանը քրեակատարողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2019թ. հուլիսի 11-ից։