Նոր սկանդալ Նեյմարի շուրջ

Նոր սկանդալ Նեյմարի շուրջ

Ինչպես գրում են ֆրանսիական մարզական լրատվամիջոցները, Բրազիլիայի դատախազությունը հետաքննություն է սկսել ՊՍԺ-ի հանրահայտ հարձակվող Նեյմարի օրերս կազմակերպած բազմամարդ խնջույքի հետ կապված, որը, ըստ շրջանառվող լուրերի, տեղի է ունեցել 
Ռիո Դե Ժանեյրոյում՝ ֆուտբոլիստի վիլլայում։

Դատախազության պնդմամբ՝ հետաքննությունը սկսվել է մի քանի բողոք ստանալուց հետո, որոնք հիմնված են եղել կորոնավիրուսային շարունակվող պայմաններում խնջույքներ կազմակերպելու վրա: 

Ֆուտբոլիստն անձամբ դեռևս վերոնշյալի մասով որևէ մեկնաբանություն չի տվել։ Մարզական լրատվամիջոցներում գրում են նաեւ, որ խնջույքին մոտավորապես 500 մարդ է մասնակցել, ավելին այն տևել է շուրջ 5 օր։