Ժան Մարե․ Փարիզյան գաղտնիքները․ Արտիստի կյանքը․ (հատված գրքից)

Ժան Մարե․ Փարիզյան գաղտնիքները․ Արտիստի կյանքը․ (հատված գրքից)

Ես այն սուտն եմ, որ ճշմարտությունն է ասում 
(Ժան Կոկտո)

Մոնտարժիում Ժան Կոկտոն գրել է «Դժվար ծնողներինը։ Մի անգամ մեզ այցելեց Մաքս Ժակոբը։ Նա կազմեց իմ աստղագուշակը․ «Դուք Լորենզոչչոյի նման եք, վախեցեք սպանություններ գործելուց»,- գրեց նա եւ «վախեցեք սպանություններ գործելուց» բառերը երկու անգամ ընդգծեց կապույտ մատիտով։ Այն ժամանակ ես մտածում էի, թե նա նկատի ունի թատրոնում իմ ամպլուան։ Հետագայում ես հասկացա նրա խոսքերի ճշմարտացիությունը։ Ես Լորենզաչչո էի, իսկ կապույտ մատիտը փրկեց ինձ սպանություն գործելուց։ 

Այդ բանաստեղծն ինձ համար բացահայտեց Լորենզաչչոյի իմաստն այն պահին, երբ ես միայն վերջերս էի այդպիսին դարձել։ Եւ այնուամենայնիվ ամենավաղ մանկությունից ես անգիտակցաբար ձգտում էի դեպի այն։ Ես ընթանում էի այն ճանապարհով, որն իմը չէր։ Ինձ կառավորում էր մի աներեւույթ հակոտնյա ուժ, որը ես համարում էին կոկետություն։ Ցանկանալով դուրս գալ, ես փորձում էի թաքցնել թերություններս ու վերահսկել ռեակցիաներս։ Ինչպես էր դա ստացվում ինձ մոտ։ Հիմա դժվարանում եմ բացատրել, սակայն այնքան ջանասիրաբար էի ձգտում քողարկել «հրեշավորը» բազմաթիվ արժանիքների ներքո, որ հավաքել էի այս ու այն կողմից, որ թվում էր, թե այն քնած է, իսկ երբեմն էլ մեռած։ Ես կարողանում եմ սակայն նրա աչքերի մեջ նայել, չէ որ դրանք իմ աչքերն են։ 

Մի քանի տարի առաջ «Փարիզյան հրատարակչությունը» խնդրեց ինձ գրել հիշողություններ։ Ես ընդդիմացա, որ դեռեւս երիտասարդ եմ եւ դրանից բացի՝ գրել չգիտեմ։ Ու թեեւ լույս տեսավ իմ «Իմ խոստովանությունները» գիրքը, սակայն կազմի չորրորդ կողմում կարելի էր կարդալ՝ «Ես օգնեցի Ժան Մարեին կարգի բերել այս խոստովանությունները, որոնք հավաքված են երրորդ դեմքով։ Իմ դերակատարությունը, հետեւաբար, չափազանց քիչ է եղել, որպեսզի իմ անունը կարողանայի դնել նրա անվան կողքին՝ գլխագրում։ Սակայն ես սիրով լցվեցի Ժան Մարեի հանդեպ եւ առավել շատ՝ հիացմունքով՝ նրա հավակնությունների մաքրությունը, դուր գալուց բացի, ավելին անելու նրա ցանկությունը տեսնելով

․․․ Հայտնի պարբերականը հեգնանքով արձագանքեց իմ աշխատանքին։ Դրանով նա պատասխանեց իմ որոշ քննադատական դիտարկումներին, որոնք հրապարակվել էին «Կոմբայում» եւ հասցեագրված էին հայտնի քրիստոնյա հեղինակին, ով ղեկավարում էր այդ թերթը։ Չեմ կարող որեւէ կապ տեսնել այստեղ։ Սակայն քանի որ դա արվել է, ուզում եմ հարցնել, ասացեք խնդրեմ՝ ում սիրտն է ավելի մոտ Աստծուն, այդ մեծ մարդու, թե Ժան Մարեի»։ 
Ստորագրված է Մորիս Քլավել, ումով հիանում եմ եւ ում չափազանց հարգում»։