ՀՀ-ն և Ադրբեջանը խաղաղության պայմանագրի համարձակ ուղու վրա են․ Բերբոք
Բաքվի և Երևանի միջև խաղաղությանն ուղղված յուրաքանչյուր քայլ մեծ նշանակություն ունի։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը՝ մեկնաբանելով Բեռլինում խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկօրյա բանակցությունները։
«Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության պայմանագրի համարձակ, բայց դժվարին ուղու վրա են:
Որպես դաշնային կառավարություն, մենք աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան, որպեսզի վերքերը բուժվեն և խաղաղություն հաստատվի: Այդ ճանապարհին յուրաքանչյուր քայլ կարևոր է»,- ասվում է հրապարակման մեջ։
Կարծիքներ