Նախագահը վերակենդանացման բաժանմունքում է

Նախագահը վերակենդանացման բաժանմունքում է

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան գանգուղեղային վիրահատության է ենթարկվել՝ հեմատոմա հեռացնելու համար։ Այս մասին ասվում է Սիրիո Լիբանես հիվանդանոցի հայտարարության մեջ։

«Վիրահատությունն անցել է առանց բարդությունների։ Ներկայում նախագահն իրեն լավ է զգում և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում հսկողության տակ»,- ասված է հաղորդագրությունում։

Նախագահը հիվանդանոց է ընդունվել երկուշաբթի երեկոյան՝ սաստիկ գլխացավի պատճառով հետազոտման նպատակով։ 

ՄՌՏ հետազոտությունը ցույց է տվել ներգանգային արյունահոսություն՝ հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած վթարի հետևանքով։ 

Այնուհետև նա մայրաքաղաքի հիվանդանոցից տեղափոխվել է Սան Պաուլո, «որտեղ նրան գանգուղեղային վիրահատություն են արել»։