Գյումրիի դպրոցներից մեկում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք

Գյումրիի դպրոցներից մեկում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, Շիրակի մարզի հանրակրթական հաստատություններում անցկացվող վերահսկողական միջոցառումների շրջանակներում, դիտարկում են իրականացրել Գյումրի քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 18 հիմնական դպրոցի խոհանոցում: Արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած 208 ձու և առանց հայերեն մակնշման կրկնակի սառեցված 4 հավ:

Խախտումներով սննդամթերքը տեղում ոչնչացվել է: