Անջելինա Ջոլին պատրաստվում է որդեգրել 7-րդ երեխային

Անջելինա Ջոլին պատրաստվում է որդեգրել 7-րդ երեխային

Դերասանուհի Անջելինա Ջոլին մտադիր է որդեգրել յոթերորդ երեխային։ Այս մասին հայտնում է Radar Online-ը։ 44-ամյա Ջոլին հայտարարել է, որ մինչեւ այժմ չի սովորել ավագ որդու բացակայությանը, ով մեկնել է ուսման Հարավային Կորեա, եւ հայտնվել է այժմ «հոգեբանական փոսի մեջ»։ Ուստիեւ որոշել է, որ էլի երեխա է որդեգրելու։ Թե ինչ ազգության կլինի նոր որդեգիրը, դեռ հայտնի չէ։