ՄԻՊ-ը այցելել է Արցախի «Հայկազովի» զորամաս

ՄԻՊ-ը այցելել է Արցախի «Հայկազովի» զորամաս

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Արցախ այցի ընթացքում այցելել է «Հայկազովի» ուսումնական զորամաս, զորամասի զինծառայողների հետ ունեցել առանձնազրույցներ։ 

Հարցին՝ արդյոք ՄԻՊ-ը այցելել է Արցախի «էլիտար» զորամաս, Թաթոյանն ասաց. «Արցախի ՄԻՊ-ի հետ այցելել ենք նաեւ այդ զորամաս։ Այդ զորամասի զինծառայողների հետ ունեցել ենք առանձնազրույցներ, նրանցից 3-ը կալանավորված են, նրանց հետ նույնպես ունեցել ենք առանձնազրույցներ՝ «Շուշիի» ՔԿՀ-ում, «Հակազով» ուսումնական զորամասում»,- ասաց նա։