Գրոզնիի ոստիկանապետի հանդեպ ԱՄՆ-ն սանկցիաներ է սահմանել

Գրոզնիի ոստիկանապետի հանդեպ ԱՄՆ-ն սանկցիաներ է սահմանել

Չեչնիայի ինքնավար հանրապետության ՆԳ նախարար Ռուսլան Ալխանովը առաջարկել է ԱՄՆ-ին Գրոզնիի ոստիկանապետ Ասլան Իրասխանովի հանդեպ Պետդեպի կողմից սանկցիաների կիրառումից հետո, սանկցիաներ կիրառել նաեւ ողջ անձնակազմի հանդեպ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Հիշեցնենք, որ Գրոզնիի ոստիկանապետի հանդեպ սանկցիաներ սահմանելու մասին որոշումը Պետդեպը սահմանել էր դեկտեմբերի 10-ին, մարդու իրավունքների էական ոտնահարումների համար։ Չեչնիայի ՆԳ նախարարը նկատել է, որ Պետդեպի քաղաքականությունը արդարացի չէ, քանի որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համար իրենց կյանքն են զոհվել ավելի քան 1600 չեչեն ոստիկաններ։