Ո՞վ է նա, որ ցավում է, երբ իր իր յոթ տարեկան թոռնիկն աղոթում է

   Ո՞վ է  նա, որ ցավում է, երբ իր  իր յոթ տարեկան թոռնիկն աղոթում է

Ինքը նույն Հովիկ Աղազարյանն է, որ 2012 թվականին առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու։ Աղազարյանը 1990-95թթ. եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ: Ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների` Աղազարյանը հետագայում հեռացվել է Դաշնակցությունից: Էլի ըստ մամուլի՝ Աղազարյանը չի բավարարել ՀՀ սահմանադրությամբ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար ներկայացվող պահանջները: Խոսքը 10 տարվա մշտական բնակության պահանջին է վերաբերում: Աղազարյանը ծնունդով Արարատի մարզի Սուրենավան գյուղից է և վերջին 10 տարիներին բնակվել էր Սանկտ Պետերբուրգում: Երբեմն եկել է,- ասում էին գյուղացիները։

Հովիկ Աղազարյանի որդին՝ Իվան Աղազարյանը, ՀՅԴ-ական է: Հայրը մամուլում հաստատել է այդ մասին․

«Իմ որդին՝ Իվան Աղազարյանը, 2005 թվականից դաշնակցական է: Ի՞նչ անի, դուրս գա, մտնի մեր կուսակցությու՞ն (Քաղաքացիական պայմանագիր): Նախկինում ես էլ եմ ՀՅԴ-ական եղել, հեռացել էի, 2005 թվականին որոշեցի վերականգնել, բայց չվերականգնեցին: Պատճառները չգիտեմ, թե ինչու չվերականգնեցին: 2005 թվականից բավականին ժամանակ է անցել, և ես որոշեցի իմ քաղաքական կապիտալը օգտագործել, գնացի այս ճանապարհով»: Հովիկ Աղազարյանը պատճառ չի տեսնում, որ որդին պետք է դուրս գա ՀՅԴ-ից. «Եթե մենք այսօր իշխանության ենք, դա չի նշանակում, որ իմ տղան պետք է Դաշնակցությունից դուրս գա և միանա մեզ։ Այս ընտրություններին իմ տղան իր ձայնը տվեց Դաշնակցությանը: Ես հաստատ կարող եմ ասել, որ ինքը ինձ ձայն չի տվել»:

Հիմա փորձեք ընդհանրացնել յուրաքանչյուրդ ձեր մեջ։ Այս մարդը ավելի՞ լավ չէր լինի․ որ չօգտագործեր քաղաքական իր կապիտալը։ Մայրենի լեզուն «հորով մորով արեցին, հիմա էլ հեռվից եկեղեցին են շոշափում»։

Հիշեցնենք նրա զրույցից մի փոքրիկ հատված․

«Ես Աղազարյան Հովիկն եմ, քրիստոնյա, բայց ես հավատացյալ չեմ: Ու ինձ համար շատ ցավալի է, որ իմ յոթ տարեկան թոռնիկը աղոթում է. սա կոչվում հոգեորսություն: Պետք չէ, եկեղեցու պատմության անվան տակ ուրիշ բաներ են սովորեցնում, աղոթել եւ այլն»։