ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն անխուսափելի է․ Բայրամով

ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն անխուսափելի է․ Բայրամով

«Հետպատերազմյա շրջանում հիմնական ուղղություններից մեկը խաղաղության պայմանագրի գործընթացն է։ Թեեւ այս գործընթացը ինտենսիվ էր, սակայն հետագայում հայկական կողմի՝ բանակցությունները բոյկոտելու պատճառով մոտ 6 ամիս ընդմիջում եղավ»։

Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում է ԱՊԱ-ն։
«Վերջապես այս տարվա մայիսին Վաշինգտոնում տեղի ունեցավ հանդիպում միջազգային միջնորդների անմիջական մասնակցությամբ։ 

Բանակցություններ են տեղի ունեցել երկու երկրների համապատասխան պատվիրակությունների միջև։ Այնուհետև, այս գործընթացը շարունակվեց ղեկավարների մակարդակով, մայիսի ընթացքում տեղի ունեցան մի քանի հանդիպումներ։ 
Հայկական պատվիրակության հետ խաղաղության պայմանագրի շուրջ ուղիղ բանակցությունները Մոսկվայում կայացել են մեկօրյա փուլում։ Իսկ առաջիկայում Վաշինգտոնում նոր ու հերթական հանդիպում է նախատեսված։ Մենք անխուսափելի ենք համարում խաղաղության հասնելը միջազգային իրավունքի և սկզբունքների համաձայն։ Պետք է պատրաստվի և ստորագրվի խաղաղության պայմանագիր և միջպետական ​​հարաբերությունների կարգավորման համաձայնագիր։ Անհնար է կանխատեսել, թե որքան կտևի այս գործընթացը»,- շեշտել է նախարարը։