Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 26-ի

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 26-ի

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 26-ի, իսկ վարակակիրների թիվը 245 է։ Այս մասին հայտնում է ԻԻՀ Առողջապահության նախարարության խոսնակ Կիանուշ Ջահանպուրը։ Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդացության թիվն աճել է 106-ով։ Այս մասին հայտնում է «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։ Նշենք, որ Իրանը, Իտալիան եւ Հարավային Կորեան, Չինաստանից հետո ամենախոշոր վարակի օջախներն են հանդիսանում նոր տիպի կորոնավիրուսի։