ՀՀ ղեկավարությունն ասում էր՝ Ղարաբաղը Հայաստան է և վերջ, իսկ հիմա՞. Ալիև

ՀՀ ղեկավարությունն ասում էր՝ Ղարաբաղը Հայաստան է և վերջ, իսկ հիմա՞. Ալիև

Տեսեք, թե ինչ է այսօր ասում Հայաստանի ղեկավարությունը, որը ժամանակին հայտարարում էր՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ». այսօր ասում են՝ «մեզ հնարավորություն տվեք ապրել 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Նովրուզի տոնի առթիվ ադրբեջանական ժողովրդին ուղղված ուղերձում։

«Ինչո՞ւ միջազգային կազմակերպությունները, որոշ հայամետ երկրներ չդատապարտեցին Հայաստանին այդ ժամանակ։ Դեռ որքա՞ն պետք է գործ ունենանք երկակի ստանդարտների հետ։ Ինչքա՞ն պիտի գործ ունենանք երեսպաշտության հետ»,-հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը՝ ակնարկելով մինչև 2020 թ․ արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակահատվածը։

Ալիևը, Հայաստանին ու միջազգային հանրությանն ուղղված մեղադրանքների շարքում, մատնանշել է, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի վրա, իբր, գործադրված մեծ ճնշման մասին։ 

Նրա պնդմամբ, աշխարհի տարբեր երկրների մեծ քանակությամբ օգնություն է ուղարկվել Հայաստան, ինչպես նաև նշել, թե Հայաստանի դաշնակիցները տարբեր կերպ փորձել են կանգնեցնել Ադրբեջանին.

«Մեզ ոչ ոք չի կարողացել կանգնեցրել, այսօր ու վաղն էլ չեն կարողանա։ Մեր ուժեղ կամքը, հզոր քաղաքականությունը, Ադրբեջանի հաղթական բանակը պատասխան կտա Բաքվի դեմ ուղղված յուրաքանչյուր դավադիր ծրագրի»։