«Հրապարակ». Ամուլսարի հնագիտական հուշարձանների վկայագրում չի իրականացվել

«Հրապարակ». Ամուլսարի հնագիտական հուշարձանների վկայագրում չի իրականացվել

Հանքերի հարցով քննիչ հանձնաժողովը պատրաստվում է Ամուլսարի տարածքում հնագիտական հուշարձանների վկայագրման հարցով դիմել կառավարությանը։ Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը հայտնեց, որ զեկույց են պատրաստում այդ հարցով։

Հանձնաժողովը մի քանի շաբաթ առաջ հյուրընկալել էր հնագետների, մասնավորապես՝ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանին եւ Ամուլսարի տարածքում պեղումներ իրականացրած արշավախմբի ղեկավար Սիմոնյանին, որոնք նշել են, որ հայտնաբերվել է 479 հնագիտական հուշարձան, սակայն դրանց վկայագրումը չի իրականացվել։ Հարկավոր է իրազեկել լիազոր մարմնին: