Արարատ Միրզոյանը դատարան է ներկայացել (տեսանյութ)

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում է: Միրզոյանը հարցաքննվում է՝ իրեն ծեծի ենթարկելու գործով:
Մեղադրյալը եվրոպայի չեմպիոն Թորգոմ Ասատրյանն է: Թորգոմի հայրը պնդում է՝ իր որդին Միրզոյանին չի հարվածել: 10 վկա է հարցաքննվել, ոչ մեկը Թորգոմի ենթադրյալ հանցանքի մասին վկայություն չի տվել:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարության ստորագրման գիշերը մի խումբ քաղաքացիներ մայրաքաղաքում հարձակվել էին այն ժամանակ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Միրզոյանի վրա, ծեծել նրան։ Իրավապահները շուրջ 4 տարի է քննում են գործը:
Մինչև Միրզոյանի հարցաքննությունը դատական նիստերը դռնբաց էին, այսօրվա նիստին հանրային մեղադրողը միջնորդեց նիստը դռնփակ անցկացնել: Նախագահող դատավոր Ժորա Չիչոյանը բավարարեց միջնորդությունը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Կարծիքներ