iPhone օգտագործողների անձնական տվյալները կարող են հայտնվել հարվածի տակ

iPhone օգտագործողների անձնական տվյալները կարող են հայտնվել հարվածի տակ

Ծրագրավորող Թոմմի Միսկը նկատել է, որ iOS համակարգն ունի մի թերություն, որը թույլ է տալիս հասանելիություն ստանալ iPhone-ի եւ iPad-ի հանդեպ եւ պատճենել այնտեղ պարունակվող տվյալները։ Այս մասին հայտնում է ռուսական «Լենտա»-ն։ Պատճառն այն է, որ փոխանակման բուֆերում տեղ գտած տեղեկությունները հասանելի են ցանկացած iOS համակարգով աշխատող ծրագրի համար, ներառյալ նաեւ վնասակար ծրագրերի։

Դա նշանակում է, որ ցանցահենները ունենում են հնարավորություն հասանելիություն ձեռք բերել օգտատերերի ցանկացած անձնական տվյալի հանդեպ, ներառյալ նաեւ բանկային տվյալների։ Միսկը նշում է, որ անձնական տվյալների գողանալու պրոցեսը ցանցահենների կողմից կարող է կատարվել բացարձակ աննկատ կերպով։ Apple-ում սակայն կարծում են, որ այդ խնդիրը չի կարող նման վնասակարություն ունենալ եւ չեն պատրաստվում այն շտկել։