Ինչու սկսվեց պատերազմն Ուկրաինայում. Սիյարտոն նշել է «մեղավորին»
2021-ի վերջին, երբ Ռուսաստանը անվտանգության երաշխիքների առաջարկներ էր ներկայացնում Արևմուտքին, Մոսկվայի և ՆԱՏՕ-ի միջև երկխոսության բացակայություն կար, դաշինքը պետք է լրջորեն դիտարկեր այդ առաջարկները։
Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
«Կարծում եմ, այն, ինչ պակասում էր այն ժամանակ, լուրջ քննարկումն էր... Եթե դրանք (2021 թվականի անվտանգության երաշխիքների շուրջ երկխոսությունները-Խմբ.) կայանային, մենք կարող էինք ներկա իրավիճակում չհայտնվել»,- ընդգծել է նա։
Ըստ Հունգարիայի ԱԳ ղեկավարի, ինքը դեռ հավատում է այդ հարցով երկխոսությանը և քննարկումներին։
Մինչ այս Սիյարտոն հայտարարել էր, որ եվրոպական երկրները դրսևորում են եսասիրություն և կեղծավորություն՝ հայտարարելով, որ կարող են գլուխ հանել առանց ռուսական ռեսուրսների։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ռուսաստանը ՆԱՏՕ-ին առաջարկել էր համաձայնագիր կնքել անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին։ ՆԱՏՕ-ին խնդրել են դադարեցնել ընդլայնումը դեպի արևելք՝ մինչև Ռուսաստանի սահմանները, արգելել Ուկրաինայի մուտքը, ինչպես նաև դադարեցնել ռազմական գործունեությունը Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի երկրներում։
Կարծիքներ