ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը մտահոգված է Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված վիճակով

ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը մտահոգված է Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված վիճակով

Ռուսաստանի իշխող քաղաքական մեծամասնությունը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքի վերջին զարգացումներին եւ ԲՀԿ ու վերջինիս առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ «ԵՌ» կուսակցության Գլխավոր խորհրդի նախագահության միջազգային հանձնաժողովը հայտարարել է, որ կարծում է, որ իրավիճակը պետք է հանգուցալուծվի օրենքի տառի խստագույն պահպանմամբ, հարգելով քաղաքական բազմազանությունն ու հանրային գործունեության ազատությունը։ «Ելակետ ենք ընդունում այն, որ դեմոկրատական պետություններին հատուկ քաղաքական մրցակցությունը չի իրականացվի ոչ իրավական մեթոդներով, եւ ցանկանում ենք մեր հայ գործընկերներին մաղթել, որ հնարավոինս շուտ դուրս գան ստեղծված առճակատումից, որը լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս»,- ասվում է հայտարարության մեջ։ Միաժամանակ նաեւ «ԵՌ»-ն հիշեցում է, որ «ԲՀԿ»-ն եւ «ԵՌ»-ն հաջողությամբ համագործակցում են սկսած 2008 թվականից, ի շահ երկու ժողովուրդների եւ երկու երկրների։