Այն ժամանակ մենք էինք քեզ սպասում, իսկ հիմա ՝ դու մեզ...

Այն ժամանակ մենք էինք քեզ սպասում, իսկ հիմա ՝ դու մեզ...

Իմ դասընկերը 29.10.20-ին միացավ  «աստվածների» ջոկատին:Նրանց առաքելությունը այլ է. Նրանք ծառայում են ոչ թե 2 տարի,այլ մի ամբողջ հավերժություն...Նրանք ունեն տարբերվող առաջադրանք՝ երկինքը ամուր պահել իրենց ուսերին և ոչ մի դեպքում չլքել զորքին։ Նրանք հատընտիր են,ամեն մարդ չի կարող միանալ այս ջոկատին։ Այն դեպքում է դա լինում, երբ հողը դողում է նրանց ոտքերի տակ ։ Աշխարհը ծնկաչոք ,մի կերպ այդ «Աստվածներին» պահում է իր վրա, մինչև  նրանք ավարտում են երկրային առաքելությունը։Իսկ  հետո երկնքի բանակը դռները բաց դիմավորում է իր  նորակոչիկիններին. 
Այսօր կխոսեմ Կարենի մասին։Նա ինձ համար չի սահմանափակվում որպես դասընկեր։ Նա, ինչպես նաև մնացածը, ինձ համար իմ եղբայրներն են (ես չեմ պատրաստվում նրա մասին անցյալով խոսել) ,այնպես որ, ինձ ընկալեք ոչ թե ընկեր այլ եղբայր կորցրածի։Իր մահը փոխեց իմ և կյանքի հարաբերությունները...Այ հիմա հասկանում եմ՝ ով է մեզանից հրամայողը, ով՝ կատարողը . մինչ պատերազմը ես այն «նշանավոր» հարցին, թե կցանականայի՞ արդյոք տեղափոխվել անցյալ կամ ինչ որ բան փոխել ապրածումս, պատասխանում էի՝ոչ .հիմա այլ է ...ես երազում եմ ունենալ այդ հնարավորությունը ,թեկուզ մի քանի վայրկյան տեղափոխվել անցյալ ու վայելել  այն պահը, երբ Կարենը մեզ հետ էր նաև ֆիզիկապես։Միգուցե եթե իմանայի, որ այսպես է լինելու, մի քիչ քիչ վիճեի հետը,միգուցե ընդհանրապես չվիճեի ,միգուցե ամեն անգամ նրան տեսնելուց ինձ կարգի բերեի ՝չէ որ հերոսի հետ նույն օդը շնչելը պարտավորեցնող է... Չգիտե՜մ ...Ես միշտ ասում էի, որ չեմ վախենում մահից,հիմա հասկացա ,որ ես եսասեր եմ(յուրաքանչյուրս մեր մահով ամենաքիչը ցավեցնում ենք մեզ)  ...հասկացա ,որ «ես չեմ վախենում մահից» նախադասության մեջ դերանուն է պակասում՝ անձնական դերանուն ՝իմ ։Այո՛, ես այսուհետև կասեմ ,որ չեմ վախենում իմ մահից ,բայց իմ մտերիմների մահից սարսափում եմ,սարսափում եմ  կորցնելուց... Կյանքը խաղ է։Այն ժամանակ մտածում էի, որ մենք ենք կյանքին խաղացնում, իսկ հիմա հակառակն եմ պնդում ՝մենք խամաճիկ ենք կյանքի ձեռքում ...ինչպե՞ս բացատրեմ. Դուք կյանքում մտածել եք, որ մի քանի միլիմետրանոց երկաթի կտորը կխլի ձեր կյանքը ,կամ ավելի վատ ՝ձեր հարազատի կյանքը ...չէ՞ ... ես էլ չէ ...հենց այն ժամանակ, երբ ես ու դուք այդպես էինք մտածում ,կյանքը բացել էր անճոռնի երախը և ծիծաղում էր մեր վրա։Մի քանի միլիմետր այն կողմ և այդ անիծյալ երկաթի կտորը գետնին չէր տապալի հազարավոր երազանքներ ... Կյանքը մի հարցում էլ ինձ հաղթեց. Մինչ այս պահը ես մտածում էի ,որ լավատես եմ ,բայց երբ սկսվեց այս «դեպի խաղաղություն տանող  միակ ճանապարհը»,ու ես կլանված ամեն օր սկսեցի կարդալ սև ցուցակը ,աղոթելով ,որ «ծանոթ անուն» աչքերս չտեսնեն ,ու երբ «ծանոթ անուն» չհանդիպելով սկսում էի նորից շնչել,նկատեցի կյանքի հեգնող ժպիտը...կրկին պարտություն, այո՞ ...նա ապացուցեց ,որ ես հոռետես եմ (ծանոթ անուն էիր փնտրում հա՞) , ու մեկ անգամ ևս շպրտեց դեմքիս եսասիրությանս փաստը (ծանոթ անուն չկարդալով սկսեցիր շնչել հա՞) ...Այս պայքարում էլ տանուլ տվեցի:
...
Պատկերացնում եմ հպարտությամբ տոգորված հայացքս ,երբ իմանայի, որ հերոս է իմ կողքի նստարանին նստած՝ լավ մաթեմատիկա իմացող տղան ....լա՜վ, Կարե՛ն,արի խոստովանեմ ,որ դու ինձնից լավ գիտեիր մաթեմատիկա ,ասեմ ավելին ՝ ես քեզնից  մեկ-մեկ արտագրում էի գրավորների ժամանակ (գրավորի ժամանակ սովորաբար իր կողքը նստելու համար հերթեր էին  գոյանում)։ Ես հպարտ եմ, որ քեզ նման դասընկեր ունեմ...հիմա չեմ հավատում , որ սա իրականություն է .. ինձ շատ մեղավոր եմ  զգում քո և քո նման հերոսների առաջ :
...Ուզում եմ ասել՝ կներես ...վստահ եմ, որ կկարդաս սա,որովհետև մեզ հետ չես միայն  ֆիզիկապես ։Չգիտեմ ոնց կկազմակերպենք մեր դասարանական հանդիպումները...երևի գանք քո «տուն» ...երևի գանք ու ժպիտով հիշենք մեր անցյալը .Ա՜խխ,ինչքան բան կփոխվեր , եթե իմանայինք, որ  քեզ հավերժ տեղափոխելու են երկնային բանակ   ...կներես ...սիրում ենք ու կարոտում ... ու հավերժ աղոթում քո հոգու խաղաղության համար։  

հգ. Մի բան էլ փոխվեց ...այն ժամանակ մենք էինք քեզ սպասում, իսկ հիմա ՝ դու մեզ...

Մարիամ ՊՈՂՈՍՅԱՆ